Առաքում և վճարում
Մեր կայքում պատվերը ձևակերպելուց հետո օպերատորը կկապվի Ձեզ հետ՝ հաստատելու մոդելի հասանելիությունը, հստակեցնելու առաքման հասցեն և պայմանները, և կուղարկի հաշիվ կամ վճարման հղում։
Առաքումն իրականացվում է վճարման ստացվելուց հետո և՝ դեպի Ձեր ընտրած HayPost-ի բաժանմունք.
https://www.haypost.am/am/our-network
Առաքումն անվճար է։
Դուք կարող եք անվճար հրաժարվել ապրանքից այն զննելուց հետո 15 րոպեի ընթացքում՝ HayPost բաժանմունքում ստանալիս։
ՀՀ օրենսդրության համաձայն Դուք կարող եք վերադարձնել ապրանքը 14 օրվա ընթացքում՝ պահպանելով ապրանքի սկզբնական տեսքը, փաթեթավորումը և պիտակները։ Վերադարձը կարող է իրականացվել HayPost-ի միջոցով ապրանքը հետ ուղարկելով կամ մեր երևանյան գրասենյակ այցելելով։
Սկզբնական տեսքով ապրանքը ստանալուց հետո գումարը կվերադարձվի Ձեր հաշվին։
Հնարավոր է նաև ինքնաառաքում մեր Երևանի գրասենյակից (աշխ. օրերին՝ 11:00-17:00)։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել ARCA, Mastercard կամ Visa քարտերով մեր գրասենյակում։
Վճարումն իրականացվում է միայն անկանխիկ ձևով՝ ՀՀ դրամով (AMD)։
Ռուսաստանի Դաշնություն առաքումն նույնպես հնարավոր է։
ՌԴ պատվերի դեպքում Ձեր պատվերը կփոխանցվի մեր ռուսաստանյան ներկայացուցչին, որը կիրականացնի առաքումը СДЭК ծառայությամբ և կկազմակերպի վճարումը Ռուսաստանի տարածքում։
Ապրանքի արժեքը այդ դեպքում չի փոխվում։


