Skip to content

Երաշխիք

Սույն երաշխիքային պայմաններն ու կանոնները լրացնում և հստակեցնում են սպառողի իրավունքների իրացման կարգը՝ գնված ապրանքների վերաբերյալ։

Սույն պայմաններում և ժամացույցի գործածման կանոններում նշված պահանջների խախտումը կհանգեցնի երաշխիքի ուժը կորցնելուն և երաշխիքային պարտավորությունների չկատարմանը։

Վաճառողը երաշխավորում է ապրանքի անխափան աշխատանքը երաշխիքային ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ ամբողջությամբ պահպանվեն Օգտագործման ուղեցույցում, Գործածման ընդհանուր կանոններում և Երաշխիքային կտրոնում նշված պահանջները, ինչպես նաև այն պայմանով, որ ապրանքը օգտագործվի բացառապես անձնական կարիքների համար (ոչ մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեության շրջանակում) և ըստ իր անմիջական նշանակության։

Երաշխիքային ժամկետի ընթացքում արտադրողի մեղքով առաջացած թերությունները վերացվում են անվճար լիազորված սպասարկման կենտրոններում՝ ապրանքի, պատշաճ կերպով լրացված երաշխիքային կտրոնի և գնման փաստը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։

Վաճառքի տարածաշրջանում Վաճառողի կողմից հաստատված լիազորված սպասարկման կենտրոնի բացակայության դեպքում գնված ապրանքը կարող է վերադարձվել այն վաճառքի կետ, որտեղ իրականացվել է գնումը, հետագա սպասարկման կազմակերպման նպատակով։
Ապրանքի թերությունների վերացման ժամկետը սահմանվում է սպասարկման կենտրոնի կողմից և չի կարող գերազանցել 45 օր՝ ապրանքի ընդունման օրվանից։ Երաշխիքային ժամկետը երկարաձգվում է ապրանքի սպասարկման կենտրոնում գտնվելու ժամանակահատվածով։

Ապրանքի բացումը կամ որևէ պատճառով վերանորոգման փորձը՝ լիազորված սպասարկման կենտրոնից դուրս, հանգեցնում է երաշխիքի անվերապահ չեղարկմանը։
Երաշխիքային ամբողջ ժամկետի ընթացքում ժամացույցների սպասարկումը պետք է իրականացվի բացառապես լիազորված սպասարկման կենտրոնում։

Երաշխիքային կտրոնը գործում է միայն այն ապրանքի համար, որի համար այն տրամադրվել է:

Չլրացված, անընթեռնելի լրացված, ուղղումներով կամ ստորագրությունների բացակայությամբ երաշխիքային կտրոնը համարվում է անվավեր։ Կտրոնում պարտադիր պետք է նշված լինեն՝ ապրանքի բրենդը, ռեֆերենսը (արտիկուլը), անհատական համարը (առկայության դեպքում), վաճառքի ամսաթիվը, վաճառքի կետի կնիքը և ստորագրությունները։

  • Արտադրողի կողմից տեղադրված մարտկոցի լիցքաթափումը։ Մարտկոցի փոխարինումը երաշխիքային ժամկետի ընթացքում պետք է իրականացվի միայն պաշտոնական սպասարկման կենտրոնում։ Այդ դեպքում գնորդը վճարում է միայն մարտկոցի արժեքը (փոխարինման աշխատանքը կատարվում է սպասարկման կենտրոնի հաշվին);
  • Օգտագործման ընթացքում գոտու, շղթայի, իրանի, կոճակների, գլխիկների մաշվածությունը կամ դրանց ծածկույթի (ոսկեպատում, մետաղացում և այլն) մաշվածությունը;
  • Ժամային և րոպեական սլաքների անհամապատասխանությունը մինչև 0,5 րոպեական բաժանման սահմաններում (12:00 դիրքում համընկնելիս);
  • Վայրկյանային սլաքի շեղումը սանդղակի նշումներից մինչև 0,5 վայրկյանային բաժանման սահմաններում;
  • Քվարցային ժամացույցների ժամային և րոպեական սլաքների թույլ խաղը՝ մինչև 0,5 վայրկյանային բաժանման սահմաններում;
  • Մեխանիկական ժամացույցների միջին օրական ընթացքի շեղումը՝ -20/+40 վայրկյանի սահմաններում։ Քվարցային ժամացույցների միջին ամսական ընթացքի շեղումը՝ ±20 վայրկյանի սահմաններում։ Ժամացույցի ընթացքի ճշգրտության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունը ներկայացված է հրահանգում/ուղեցույցում;
  • Զարթուցիչի ազդանշանի միացման պահի շեղումը սահմանված ժամանակից՝ ոչ ավելի, քան ±6 րոպե;
  • Ապրանքի տեխնիկական բնութագրերի շեղումները տեխնիկական փաստաթղթերում նշված սահմանային արժեքներից, որոնց պատճառները կարող են վերացվել սպասարկման կենտրոնում կարգաբերման և ճշգրտման միջոցով՝ առանց մասերի փոխարինման։

Երաշխիքը չի տարածվում օգտագործման կանոնների խախտման հետքեր ունեցող ապրանքի վրա, այդ թվում՝

  • Հարվածների և մեխանիկական վնասվածքների հետքեր՝ փոսեր, վնասված եզրեր, դուրս եկած սլաքներ, քերծվածքներ, թվանշանների վնասում, ժամացույցի պսակի բացակայություն կամ դեֆորմացիա և այլն;
  • Պաշտոնական սպասարկման կենտրոնից դուրս իրականացված չարտոնված բացման հետքեր՝ իրանի քերծվածքներ, վնասված պտուտակներ, մեխանիզմի ներսում մատնահետքեր, ոչ ստանդարտ մարտկոց և այլն);
  • Բարձր (+50°C-ից բարձր) կամ ցածր (-20°C-ից ցածր) ջերմաստիճանների ազդեցության հետքեր;
  • Ցանկացած արտաքին մեխանիկական ազդեցության, հարվածային կամ թրթռումային բեռնվածության հետևանքով առաջացած վնասվածքներ՝ կոտրված կամ դուրս ընկած ապակի, ճաքեր, քերծվածքներ, սկոլեր, դեֆորմացիաներ, պսակի առանցքի կոտրում կամ ծռում, անիվների կամ բալանսի առանցքների կորացում, թիթեղների դեֆորմացիա, մասերի պատռում կամ ձգում, շղթայի ամրացման կորպուսի ականջների պոկում և այլն;
  • Ջրի ազդեցությամբ առաջացած վնասվածքներ օգտագործման կանոնների խախտման արդյունքում։ «Water resistance 30m» և «Water resistance 50m» մակնշմամբ ժամացույցները նախատեսված չեն լողալու համար։ Արգելվում է ժամացույցի պսակի և կոճակների վրա ազդեցություն գործադրել ջրի մեջ գտնվելու ժամանակ (բացառությամբ սուզվելու համար նախատեսված հատուկ ժամացույցների, որոնց կափարիչի վրա նշված է «DIVER»);
  • Քիմիական ագրեսիվ նյութերի և գազերի ազդեցությամբ առաջացած վնասվածքներ՝ ալկալիներ, թթուներ, ներկեր, բենզին, սնդիկ, պլաստմասսայի լուծիչներ և դրանց գոլորշիներ և այլն;
  • Արտադրանքի ներսում օտար առարկաների, նյութերի կամ միջատների ներթափանցման հետևանքով առաջացած վնասվածքներ;
  • Օրացույցի մեխանիզմի վնասվածքներ՝ սպառողի կողմից սլաքների տեղափոխման արդյունքում 23:00-ից մինչև 04:00 ընկած ժամանակահատվածում, երբ գործում է ամսաթվի և շաբաթվա օրվա ավտոմատ փոփոխման մեխանիզմը;
  • Այլ վնասվածքներ, որոնք առաջացել են գնորդի դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների կամ գործածման կանոնների խախտման հետևանքով։